Հանդիպել եմ թшղմшն արարողության կազմակերպիչների հետ․ Հռոմի Պապը հայտնել է, թե որտեղ է ուզում հпւղшրկшվորվել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է, որ երբ մահանա, իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջիորե տաճարում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում։ Այս մասին Պապը հայտարարել է երեքշաբթի մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Տեղն արդեն պատրաստ է, ես ուզում եմ թաղվել Սանտա Մարիա Մաջիորեում: Այո, քանի որ ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ: Շատ ամուր կապ կա», — ասել է Պապը:

«Ես արդեն հանդիպել եմ թաղման արարողության կազմակերպիչների հետ», — հավելել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում