Անցած արդեն մոտ երեք տարում քաղաքական աշխարհին ծանոթ գրեթե բոլոր խարդավանքներն Արցшխпւմ փորձարկվել են.Վահրամ Աթանեսյան

1990-95թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, արցախցի հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը գրում է.
Անցած արդեն մոտ երեք տարում քաղաքական աշխարհին ծանոթ գրեթե բոլոր խարդավանքներն Արցախում փորձարկվել են: Հիմա ոմանք նո՞ր են ուշքի գալիս, նո՞ր են հասկանում, որ ,,բանը բանից կարող է անցնել,,: Բա որ էստեղ-էնտեղ ,,սխոդկա,,-ներ էիք անում, ժողովրդի ասած՝ ,,արջը դեռ անտառում՝ մորթին իրար մեջ տղայականով բաժանում էիք,,՝ ի՞նչ ապագա էիք տեսնում, ի՞նչ հեռանկար: Ամոթ է, գոնե էս ճակատագրական փուլում լռելու բարոյականություն ունեցեք: Թեպետ ու՞մ եւ ինչի՞ մասին եմ ասում: Բարոյականություն ունենային 10.11.2020 թվագրությամբ ,,համախոհ հայտարարություն,, չէին տարածի, նախագահի հրաժարական չէին պահանջի: Ահա այդ տեքստով է գրվել հետագա բոլոր իրադարձությունների սցենարը: Կուլմիանացիայի ժամին, երբ պիտի պարզվի, որ ,,թաշկինակը Յագոն է գողացել,,՝ ու՞ր եք ուզում, ղարաբաղցու ասած՝ ,,շամբին տալ,,(,,եղեգնուտում թաքնվել,,):
Կիսվել սոց․ ցանցերում