ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճապոնացիները բողոքում են «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն օվկիանոս բաց թողնելու դեմ

Տասնյակ մարդիկ, չնայած անձրևին, հավաքվել են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի նստավայրի մոտ, որպեսզի բողոք հայտնեն «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ռադիոակտիվ նյութերից մաքրված ջուրն օվկիանոս լցնելու դեմ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС  գործակալությունից։

 

Ցուցարարները պահանջում են Ճապոնիայի վարչապետից լսել տեղի բնակիչների կարծիքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք վարչապետ Կիսիդան հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ին։

 

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամաբ Ճապոնիայի հյուսիս արևելյան շրջանների բնակիչները, ակտիվիստները և ձկնարդյունաբերությամբ զբաղվողները նույնպես բողոք են հայտնել կառավարության այս քայլի առնչությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում