Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է նոյեմբեր ամսվա IDBank Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերին «Փյունիկը» 4 հանդիպում է անցկացրել: 3 խոշոր հաղթանակ ու մեկ ոչ-ոքի Գոլերի տարբերություն՝ 14:3
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հաղթել է միանգամից երկու անվանակարգում՝ ամսվա ֆուտբոլիստը ու ամսվա գոլը:
Մեր կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր խաղերում․ 3 գոլ ու 2 գոլային փոխանցում։
