Բшյդենը չափազանցրել է՝ պատմելով, թե քիչ էր մնում կորցներ կնոջն ու կատվին

Մահաբեր անտառային հրդեհներից տուժած Հավայան կղզիներում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիսվել է տեղացիների հետ իր տանը բռնկված հրդեհի պատմությամբ։ պատմելու ընթացքում նա խեղաթյուրել է որոշ փաստեր։

 

Ինչպես հայտնում է Life.ru-ն, Բայդենը պատմել է, որ հրդեհի հետևանքով քիչ էր մնում՝ կորցներ կնոջը՝ Ջիլլ Բայդենին, իր մեքենան ու կատվին։ Նրա խոսքով՝ միջադեպը, իբրև, տեղի է ունեցել 2008 թվականին։

 

«Կայծակը հարվածեց տանը, տան մոտ գտնվող փոքրից լճակին՝ վնասելով էլեկտրական լարերը։ Կարճ ասած՝ քիչ էր մնում՝ կորցնեի կնոջս, 1967 թվականի արտադրության Corvette-ը (ավտոմեքենան) և կատվիս»,- ասել է Բայդենը՝ շեշտելով, որ միջադեպը տեղի է ունեցել 15 տարի առաջ։

 

Այնուամենայնիվ, ինչպես պարզել է Associated Press-ը, միջադեպն իրականում տեղի է ունեցել 2004 թվականին, երբ ԱՄՆ գործող նախագահը դեռ սենատոր էր։ Դելավեր նահանգում գտնվող նրա տան խոհանոցում իսկապես ոչ մեծ հրդեհ էր բռնկվել կայծակի հարվածի հետևանքով, սակայն որևէ մեկը չի տուժել, և կրակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ընդամենը 20 րոպեում։ Ընդ որում՝ Ջիլլ Բայդենը ոչ միայն չէր տուժել, այլև ինքն էր զանգահարել հրշեջ ծառայություն։

 

Կիսվել սոց․ ցանցերում