Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Տարադրամի հաշվիչ Rate.am կայքում հրապարակված նոր տվյալների համաձայն՝ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի փոխարժեքները հետևյալն են.

ԱՄՆ դոլարը գնվում է առավելագույն 405 դրամ փոխարժեքով, վաճառքի նվազագույն արժեքը 408 դրամ է:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 443 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 447 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.49 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.50 դրամը:

Կիսվել սոց․ ցանցերում