Նիկոլայ Ղազարյանի մшհվшն կապակցությամբ ստեղծվել է թшղմшն հանձնաժողով. վարչապետը հաստատել է կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հայ մեծանուն ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 19-ին, Երևանի թիվ 8 հիվանդանոցում մահացել էր լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը:

Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին`սկսած 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը`դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին:

Կիսվել սոց․ ցանցերում