Ստшմբпւլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից ներկայացել է ոստիկանության բաժին

Քանաքեռ-Զեյթունի բաժին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին, ժամը 2.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 28-ամյա Էդգար Բ.-ն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տղամարդը 2022 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Կիսվել սոց․ ցանցերում