Ինչու ոչ մի դեպքում չի կարելի լվացքը չորացնել տանը

Հավանաբար, լսած կլինեք, որ երբեք չի կարելի լվացքը չորացնել սենյակներում, որտեղ ապրում եք, այն պատճառով, որ գոլոշիացումը կարող է վնասակար լինել ձեր առողջության համար:

Լվացքը տան ներսում չորացնելիս կարող են թոքերի հետ կապված խնդիրներ առաջանալ, քանի որ բորբոսի սպորներ կարող են առաջանալ ռադիատորներին և այլուր:

Փորձագետները նախազգուշացնում են, որ բնակարանի ներսում լվացքը չորացնելը կարող է առողջության համար լուրջ սպառնալիք ներկայացնել: Ռադիատորի վրա փռված լվացքը կարող է մինչև 30 տոկոսով բարձրացնել բնակարանում խոնավության մակարդակը և իդեալական պայմաններ ստեղծել բորբոսի սպորների զարգացման համար:

 

Կիսվել սոց․ ցանցերում