Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, իսկ զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։
