Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակման ժամային սահմանափակումներ կգործեն․ Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջում հայտնել է, որ իր և Ալեն Սիմոնյանի կողմից այսօր շրջաառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծը։

«Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող  կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում