Էրդողшնն անձամբ կգնա Ռпւսшստшն՝ Պпւտինի հետ բանակցելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրները:

 

Նշվում է, որ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ բանակցություններ կվարի։

 

«Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի համաձայնության հասնելու համար։ Թուրքիան առանց Ռուսաստանի նոր երթուղին համարում է «անառողջ»։ Թուրքիայի նախագահի խորհրդական Ակիֆ Քըլըչը մեկնում է Ուկրաինա, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես սպասվում է, կայցելի Ուկրաինա և Ռուսաստան», – հայտնել է թուրքական պարբերականը։

 

Մյուս կողմից` Էրդողանը Պուտինի հետ հանդիպում է նախատեսում Ռուսաստանում։ Ըստ նախագահական աղբյուրների՝ Էրդողանի այցը կարևորագույն քայլ կլինի «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրականացումը շարունակելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում