Առաջ ասում էինք մի թիմ են, իրար համար են աշխատում, էսօր էլ ե՞ն մի թիմ

ՀՀ իշխանությունը հարկատուներիս հաշվին 225 մլրդ դրամ հերթական պարտքն է կախում` Արցախի վարկառուների վարկերը փակելու համար: Փաստորեն մարդիկ դեռ կառավարություն ունեն, պետական համարներով բազմահազարանոց մեքենաներ են վարում, պետական պարտքեր են կուտակել ու էդ անեն ինչի դիմաց մենք պիտի վճարենք:
Այդքանն էլ հերիք չի, բանկերն էլ հանկարծ չտուժեն, իրենց 24 տոկոսանոց վարկի տոկոսները կոպեկ կոպեկ պիտի ստանան, ոչինչ, Հայաստանի քաղաքացին իրենց փոխարեն էլ կաշխատի:
Ինչքա՞ն պիտի Հայաստանի բոլոր իշխանությունները պաշտպանեն փողերի լվացումները ու դրանց հովանավոր բանկերին ու գողանան մեր հարկատուների փողերը: Առաջ ասում էինք մի թիմ են, իրար համար են աշխատում, էսօր էլ ե՞ն մի թիմ:
Կիսվել սոց․ ցանցերում