Ամանորի նախօրեին և Նոր տարվա գիշերը մարդիկ ակտիվորեն երթևեկում են քաղաքում։ Շատերը պատրաստվում են տոնին, ավարտում վերջին գործերը, դուրս գալիս մթերքների հետևից, նվերներ գնում, այցելում ընկերներին և մտերիմներին։ Yandex Go-ն օգնում է ձեզ պլանավորել գործերը նախատոնական շրջանում՝ հիշեցնելով, թե որ ժամերին է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել Երևանում, Վանաձորում և Գյումրիում։
Սակագները, որոնցից կազմվում է ամբողջ ուղևորության գինը՝ 1 կիլոմետրի և 1 րոպեի արժեքը, Ամանորից առաջ չեն փոխվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջնական գինը կախված է նաև այլ գործոններից՝ ուղևորության տևողությունից, պահանջարկի մակարդակից, երթուղագծում առկա ազատ մեքենաների քանակից, խցանումներից և այլն։ Գնի վրա անուղղակիորեն ազդում է նաև եղանակը։ Վատ եղանակին շատանում են մեքենայով տեղաշարժվել ցանկացողները։ Միաժամանակ նվազում է վարորդների քանակը․ ճանապարհային իրավիճակով պայմանավորված՝ շատերը որոշում են մնալ տանը։
Նոր տարվա գիշերվանից մեկ շաբաթ շուտ՝ շաբաթավերջը սովորաբար լի է գործերով։ Բոլորը փորձում են հասցնել գնել նվերներն ու ամանորյա սեղանի հյուրասիրությունները և ավարտել վերջին գործերը։ Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում, Վանաձորում և Գյումրիում ավելի շահավետ կլինի ուղևորություն պատվիրել մինչև 13:00 և օրվա վերջում՝ 19:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում։ Կիրակի՝ դեկտեմբերի 24-ին, ավելի լավ է ուղևորություն պատվիրել մինչև 16:00 կամ երեկոյան՝ 19:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում։
Դեկտեմբերի 31-ին շահավետ է մեքենա պատվիրել մինչև 17:00։ Գրեթե բոլորն արդեն արել են վերջին գնումները կամ հասել ընկերների տուն, ուրեմն ազատ մեքենաներն ավելի շատ են, և ուղևորության արժեքն ավելի ցածր կլինի։ Բայց պետք է շտապել, քանի որ կեսգիշերին մոտ վարորդներն սկսում են ավարտել հերթափոխները, որպեսզի հասնեն իրենց ընտանիքներին և ամանորյա սեղանին, ուստի ազատ մեքենաներն էլ շրջակայքում քչանում են, և գները ժամանակավորապես աճում են։
Նոր տարին դիմավորելուց հետո և մինչև հունվարի 1-ի գիշերվա 2-ը շատերը դուրս են գալիս զբոսնելու կամ այցելությունների։ Երթուղագծում վարորդներն առաջվա պես ավելի քիչ են, քան սովորական գիշերներին, իսկ տաքսու պահանջարկն սկսում է աճել, այնպես որ այդ ժամանակահատվածում ուղևորության գինը կարող է սովորականից բարձր լինել։ Ընկերներին այցելելու, զբոսանքի գնալու կամ, հակառակը, տուն վերադառնալու առավել հարմար ժամանակը 2:00-ից մինչև 4:00-ն է․ պահանջարկը նվազում է, ուղևորության արժեքը՝ նույնպես։
Հունվարի 1-ի առավոտյան ավելի լավ է մեքենա պատվիրել 10:00-ի և 16:00-ի միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ վարորդներն սկսում են դուրս գալ երթուղագիծ, իսկ մարդկանց մեծամասնությունն արդեն հասած է լինում տուն։ Ժամը 16:00-ից հետո շատերն այցելում են հարազատներին և ընկերներին, ուստի ավելի մատչելի ուղևորությունների համար ավելի լավ է սպասել 20:00-ին։
Որպեսզի օգտատերերին ավելի հարմար լինի պլանավորել իրենց ուղևորությունները, հավելվածում կա «Պահանջարկի ինդեքս» կոչվող ցուցիչ, որն իրական ժամանակում ցույց է տալիս մեքենաների պահանջարկի մակարդակը։ Օրինակ, եթե ազատ մեքենաների քանակը երթուղագծում բավարարում է, ցուցիչը կանաչ կլինի, իսկ ուղևորության գինը՝ սովորական գույնի։
Yandex Go-ում կան տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ հնարավոր է խնայել ուղևորությունների վրա նույնիսկ մեծ պահանջարկի ժամանակ։ Օրինակ՝ ալգորիթմը կարող է առաջարկել ավելի երկար սպասել մեքենային կամ ուղևորությունից հետո մի քանի րոպե քայլել մինչև նպատակակետը։ Դա հարմար է նաև վարորդի համար․ այդպես նա ժամանակ չի վատնի բակից դուրս գալու վրա և կկարողանա ավելի շուտ հասնել հաջորդ պատվերին։
