Թագուհի Հակոբյանը գրում է․
«Գրանիշ»-ը երկրորդ տարին է, ինչ ինձ հաճելի անակնկալ է պարգեւում. այս տարի էլ ինձ արժանացրեց «Ժրաջան մեղու » մրցանակին: Հասմիկն, իհարկե, կատակեց, որ մի գլուխ Հայնրիխ Բյոլ եմ թարգմանում: Բայց դե հենց այնպես ոչինչ չի լինում: Բյոլին հայտնաբերել եմ դեռ ուսանողական տարիներին, նրա «Բիլիարդ ինն անց կեսին» եւ «Ծաղրածուի աչքերով» վեպերը դեռ էն գլխից են իմ ուշադրությունը գրավել ու դարձել հոգեհարազատ: Իսկ էն պատմվածքներն ու էսսեները, հատկապես «Իռլանդական օրագիր» գրքից, որ թարգմանել եմ, միայն կյանքի տարբեր փուլերում ապրված զգացմունքները, հույզերը, տեսածն ու զգացածն են հիշեցնում: Ու շատ լավ է, որ կա «Գրանիշ»-ը, կա գրական կյանք ու միջավայր, որն օգնում է դեռ ապրել ու ստեղծագործել մեր երկրում:
