Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա. Չախոյանը՝ Սամվել Շահրամանյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա:

Ըստ էության՝ Հայաստանի կառավարության անդամը սրանով արձագանքել է Սամվել Շահրամանյանի երեկվա այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Չախոյանը երեկ ևս մեկ գրառմամբ անդրադարձել էր Շահրամանյանի այս հայտարարությանը՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնագաղթման ժամանակ, հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Կիսվել սոց․ ցանցերում