100-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ԶПՀՎԵԼ, ԻՍԿ ՆԱ ՀԻՇԵԼ Է ԻՐ ԿԱՏՎԻՆ․ ԲԱՅԴԵՆԻ ՆՈՐ ԿԻՔՍԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Հավայան կղզիներ և ցավակցել այնտեղ տեղի ունեցած անտառային հրդեհներից տուժածներին՝ նրանց ողբերգությունը համեմատելով իր խոհանոցում տարիներ առաջ բռնկված փոքրիկ հրդեհի հետ։

Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

«Ջիլը (Բայդենի կինը-խմբ․) և ես որոշակի պատկերացում ունենք, թե ինչ է տուն կորցնելը: 15 տարի առաջ կայծակը հարվածեց մեր տանը։ Այն վնասեց մեր տան էլեկտրալարերը։ Մի խոսքով, ես քիչ էր մնում կորցնեի կնոջս, Corvette 67 մեքենաս ու կատվիս»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է, որ խոսքը 2004 թվականին տեղի ունեցած միջադեպի մասին է։ Այդ ժամանակ Բայդենների տան խոհանոցում փոքր կրակ էր բռնկվել, որը 20 րոպեում մարվել էր։

Հիշեցնենք, որ Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհներ են բռնկվել օգոստոսի 9-ին։ Վերջին տվյալներով՝ տարերային աղետի զոհ է դարձել առնվազն 106 մարդ։ Եվս 850 մարդ համարվում է անհետ կորած։ Սպասվում է, որ զոհերի թիվը շեշտակի կաճի։

\

Կիսվել սոց․ ցանցերում