Սամվել Շահրամանյանը չի կարող ԼՂՀ լուծարման մասին իր ստորագրած հրամանագիրը նոր հրամանագրով չեղյալ հայտարարել: Նա լուծարել է նաեւ իր պաշտոնը: Եւ եթե ԼՂՀ-ն պահելու մասին խոսակցությունները շարքային դեմագոգիայի ժանրից չեն, ապա գոյություն ունի մի ճանապարհ. Արցախի Ազգային ժողովը Շահրամանյանի իմփիչմենթի նախաձեռնություն է ցուցաբերում՝ ապօրինի հրամանագիր ստորագրելու հիմքով եւ դիմում Գերագույն դատարանի նախագահին՝ ԳԴ սահմանադրական ատյանի Եզրակացություն ստանալու: Եթե ԳԴ սահմանադրական ատյանը ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիրը ճանաչում է սահմանադրությանը հակասող եւ իրավական ուժ չունեցող, Ազգային ժողովը պաշտոնանկ է անում Շահրամանյանին եւ ընտրում նոր նախագահ: Այլ լուծում իրավական դաշտում չկա: Եւ եթե դա չի իրացվել, չի իրացվում, ուրեմն բոլորն էլ հաշտված են փաստի հետ: Մնացածը, թող ներող լինեն, սուտի ճվոց-ծկլթոց է, որ ղարաբաղցու խոսքում ոչ նորմատիվ, բայց շատ դիպուկ բնորոշում ունի՝ ղ…ալաց:
Մնացածը, թող ներող լինեն, սուտի ճվոց-ծկլթոց է, որ ղшրшբաղցու խոսքում ոչ նորմատիվ, բայց շատ դիպուկ բնորոշում ունի՝ ղ…ալաց
