ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշխարհի հայեր, եկեք, որ հզորացնենք մեր պետությունն՝ ի հեճուկս թշնшմու. «Մեր ժամանակների հերпսը 2023» գլխավոր մրցանակակիր

Ինչպես ավելի վաղ գրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը:

«Մեր ժամանակների հերոսը 2023»-ի գլխավոր մրցանակին էր արժանացել ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը:

«Վերջապես մենք ուզում ենք պետություն դառնալ։ Աստված հայ ժողովրդին տվել է առաքելություն և այնքան է սեղմում, որ, ի վերջո, պետք է ադամանդ դառնան, պետություն դառնան։

Մենք ահա պետություն դառնալու ճանապարհին ենք՝ այսօրva արարողությունը վկա, հերոսների ներկայությունը վկա։ Եվ տարեցտարի այդ հերսները շատանում են: Մենք իսկսկապես այս ձևով առաջ ենք գնում՝ ի հեճուկս զանազան թշնամիների, ովքեր մտածում են, որ Հայաստանը  պետություն չի դառնալու:

Ես որպես արդեն պետություն դարձող քաղաքացի, շնորհակալություն եմ ասում մեր հերոսներին: Ես քաղաքացին համարում եմ ամենաբարձր որակավորումը: Մարդիկ ենք, որոնք համառորեն աշխատում են:

Մենք ուրիշի հողերում աշխարհին այնքան գիտնականներ ենք տվել, որ պետք է հիմա վերջապես հավաքվենք:

Ես դիմում եմ՝ աշխարհի հայեր, տեսնում եք, որ պետություն ենք դարձել, եկեք, հզորացրեք ի հեճուկս ցանկացած թշնամու»,- ելույթի իր խոսքում ասել է Սևադա Խոջաբաղյանը:

Նա շնորհակալություն է հայտնել նաև Հանրային հեռուստաընկերությանը նախաձեռնության համար աշխատակիցներին, որոնք փնտրում, գտնում են իրենց, նաև ՀՀ կառավարությանը:

«Պետք է գնահատել Կառավարության աշխատանքը: Պարոն վարչապետ, Դուք ինձ պարգևատրեցիք, ես էլ Ձեզ եմ պարգևատրել իմ գրքերով: Այն դպրոցը, որը ես ստեղծել եմ, 4 տարի է արդեն: Երբ որ ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ երեխաների մոտ պետք է զարգացնել ալգորիթմական մտածողությունը, որն ապահգա ծրագորղների համար հիմք է, դա իմաստուն որոշում էր, ու ես հասկացա, որ ճիշտ ճանապարհին եմ իմ բացած դպրոցում:

Մեր գենետիկա հզոր է, մենք հիմա էլ ահագին հաջողություններ ունենք, մենք կդառնանք տնտեսապես ու ռազմականապես հզորագույ երկիր, և բոլորը վազելով կգան Հայաստանում ապրելու:

ԿԳՄՍ նախարարի առաջարկում եմ ուսումնասիրել իմ փորձը: Այնպես որ գնդակը հիմա նախարարության դաշտում է»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում