Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծը պատրաստ է։
Այս մասին զեկուցվեց քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:
«29 հեկտարի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հեկտարի վրա։ Սա թույլ է տալու տարածքում ստեղծել երկու ջրամբար, ունենալ նոր փղանոց, ինչպես նաև նոր կենդանավանդակներ: Աշխատանքները սկսելու ենք վթարային վանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից, սրանք նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»,- ասաց Հայկազյանը։
Վերջինս նկատեց՝ կենդանաբանական այգին կունենա նաև ճոպանուղու հնարավորություն, քննարկվում է նաև Գյուրջյան փողոցից նոր մուտք ունենալու հարցը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ նախագծում տեսնում է նաև մանկապարտեզ, ինչի՞ մասին է խոսքը:
Արձագանքելով Հայկազյանը նշեց. «Սովորաբար եվրոպական կենդանաբանական այգիներին է հատուկ, այտեղ կարելի է տեսնել ձագերին»:
