Ինչ վիրшվпրшնքի մասին է խոսքը․ Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ–ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե նեղացած չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործկացությանը։

 

Պատասխանելով հարցին՝  արդյոք նախագահը չի վիրավորվել ՀՀ վարչապետից, որ վերջինս Պետերբուրգում ներկա է գտնվում ԵԱՏՄ նիստին, սակայն ավելի վաղ չէր ներկայացել Մինսկում կայացած ՀԱՊԿ նիստին, Լուկաշենկոն պարզաբանել է․ «Ինչ եք ասում, սրանք տարբեր ձևաչափեր են։ Ես գիտեի դրա մասին։ Դեռ այդ ժամանակ ես ասել է, որ նա կգա Պետերբուրգ։ Նա ասել էր՝ մենք վիրավորված ենք ռազմաքաղաքականից՝ ՀԱՊԿ-ից, իսկ սա տնտեսություն է: Հետևաբար, ես գիտեի, որ նա թռչելու է Սանկտ Պետերբուրգ: Եվ դրանում ես նրան սատարում էի այն ժամանակ, սատարում եմ նաև հիմա: Ինչ վիրավորանքի մասին է խոսքը»։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։

Կիսվել սոց․ ցանցերում