Գրականագետ, ԵՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանը գրում է.
ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ՄԱՐՍԵԼԸ
Ֆրանսահայ նշանավոր արձակագիր Զարեհ Որբունին ծնվել է 1902 թ․ Սև ծովի ափին գտնվող Օրդու քաղաքում: Մեծ ոճիրի շրջանում հայրը ընդունել է մահմեդականություն, որպեսզի փրկի ընտանիքը։ Բայց դա էլ չի օգնել։ Թուրքերը սպանել են հորը։ Մայրը երեխաների հետ նավով փախել է Սևաստոպոլ, իսկ երբ այնտեղ հաստատվել են խորհրդային կարգեր, Կ․ Պոլիս։
1922 թ․ Որբունին գնացել է Մարսել, որտեղ շուտով նրան միացել է ընտանիքը։ Գրողի կենսական փորձառությունը և գրական մուտքը կայացել են Մարսելում։ 1929 թ․ այնտեղ է տպագրվել նրա առաջին վեպը՝ «Փորձը»։ Հետո գրողը տեղափոխվել է Փարիզ։
․․․«Փորձը» վեպում Զարեհ Որբունին ինքնակենսագրական հիմքի վրա վիպականացրել է Մարսելի փողոցները, հրապարակները, նավահանգիստը, եկեղեցիները և մշակութային հուշարձանները։ Դրանցից յուրահատուկ են Սեն Վինսենթ դե Պոլ գոթական եկեղեցին և նրա մոտ գտնվող Դանայան կույսերի շատրվանը․ «Քիչ անդին, Դանայան կույսերու ավազանին քով, ժողովրդական երգերը երգվելով կծախվին»։
Մարսել, 02.08.2023
