Մեկ տարի առաջ այս օրերին, երբ Ադրբեջանը ռուս խաղաղապահների թողտվությամբ (ինչու չէ՝ խրախուսմամբ)արդեն օրեր շարունակ փակել էր Լաչինի միջանցքը, ՀՅԴ-ի ջահելները «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր», «Արցախը մեր բոլորի արժանապատվությունն է» վանկարկումներով, ինքնաշեն կարմիր սլաքի ուղեկցությամբ երթ էին կազմակերպել՝ միջանցքի փակման սլաքն ուղղելով ոչ թե ՌԴ դեսպանատան, Բաքվի ուղղությամբ, այլ, ինչպես ևսպասվում էր, դեպի ՀՀ կառավարության շենք։
ՌԴ-ի տեղական փաստաբանականկոնտորայի երիտկառույցը՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, օրերս էլ արցախասիրական հերթական պոռթկումն է ունեցել՝ պոռթկման վայր ընտրելով… Երևանի կենտրոնը։ Մասնավորապես Խանջյան փողոցիվերնանցման երկու կողմերում հիշյալ միությունը «Հայ ղեկավարները Բաքվիբանտում են» գրությամբ և Արցախիռազմաքաղաքական ղեկավարությանլուսանկարներով պաստառներ էր կախել, որոնք, ըստ Միության տարածած հաղորդագրության, «հաշված ժամեր անց» հանվել էին։ «Կանխատեսելի էր, որ Արցախի հետ առնչվող ցանկացած տեսանելի գրություն, անձանց կամ պետական խորհրդանիշների լուսանկար երկար չի մնա Երևանի կենտրոնում, մանավանդ այն պարագայում, երբ դրանք փակցվում են Արցախը Ադրբեջանին հանձնած վարչապետի ավտոշարասյան անցնելու պահին, նրա աչքի առջև։ Պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության թուլամորթության, թրքապաշտության, Ալիևից ունեցած վախերի մասին ևս մեկ փաստ է։ Նշված արարքը, ինչպես նաև օրերս Արցախի պետական ինստիտուտների գործունեության, Արցախի պետականության լուծարումը չեզոքացնող գործողությունների դեմ մոլեգնող արշավանքը վկայում է, որ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Բաքվի բանտում նաև նիկոլական իշխանության միտումնավոր գործունեության, Ալիևի հետ հանցավոր փոխպայմանավորվածության արդյունք է»,-ասված է նորածիլ «ասֆալտի ֆիդայիների» տարածած հոգեցունց հաղորդագրության մեջ։
Ընդդիմության և մասնավորապես ՀՅԴ-ի ջահելների արցախասիրությունը, ինչպես երիցս ապացուցվեց, սկսվում ևավարտվում է Երևանի կենտրոնով։ Արդ, եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է, ինչո՞ւ են նիկոլաղբալյանականները որոշել այդ մասին հիշեցնել Երևանի կենտրոնի բնակիչներին, այլ ոչ թեադրբեջանցիներին։ Եթե ՀՅԴ-ն ու վերջինիս «ուստր և դուստր»կազմակերպություններն այդքան ռիսկով ու «դուխով» են (այսինքն՝ թուլամորթ չեն, թրքապաշտ չեն), Ալիևից էլ վախեր չունեն, ապա ենթադրաբար նման պաստառ պետք է կախել տային և կամ անձամբ կախեին Բաքվի կենտրոնական փողոցներից մեկում կամ, ասենք, փակցնեին Ալիևի նստավայրի պատերին՝ նման խիզախ քայլի համար պատրաստ լինելով վճարել սեփական կյանքով։ Չէ՞ որ ՀՅԴ-ն այն հավատամքի կրողն է, որ «մահ իմացեալ անմահություն է»։ Թե՞ ՀՅԴ-ի «թուրը» կտրում է միայն Հայաստանում, նրանց «դուխն» էլ պատում է միայն արտերկրում գտնվող ՀՀ դեսպանատների առաջ վուլգար ակցիաներ կազմակերպելով, ասենք՝ Կանադայի դեսպանի մուտքը դեսպանատան շենք խափանելով, դեսպանատան պատին ներկ շփելով կամ էլ, ասենք, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հետապնդելով ու «դավաճան» անվանելով, և կամ ՀՀ վարչապետի ՀՀ պետական դրոշակակիր ավտոմեքենան հարձակման ենթարկելով։ Արդ, եթե դաշնակցական «մենծ ու պզտիկներն» այդքան շահագրգռված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատության հարցով, կարող են այսօրվանից սկսած մտածել մեր կոնստրուկտիվ առաջարկի ուղղությամբ՝ դիմել անձնազոհության՝ գնալ Բաքու և կամ Ստեփանակերտ, ևտեղի կառավարական շենքերի ճակատները զարդարել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ազատություն Ադրբեջանի բանտերում գտնվող բոլոր հայորդիներին» գրությամբ պաստառներով։ Կարո՞ղ են դիմել նման վճռական ու խիզախ քայլի. եթե կարող են, ուրեմն նրանց հայրենասիրությունն ու մասնավորապես արցախասիրությունը կասկածի տակ դնողները պետք է կոլեկտիվ ներողություն խնդրեն:
ՀՅԴ-ն ու ռևանշիզմի փափագով վառվող մյուս ուժերը երեք տարի առաջ էլ, ինչպես հայտնի է, Երևանի կենտրոնում «Հայրենիքի փրկության շարժում» էին «սանձազերծել»՝ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որոշ ժամանակ անց էլ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց փափագին չհասնելուց հետո, Երևանի կենտրոնում «Դիմադրություն» շարժումն էր մոլեգնում, մի քանի ամիս առաջ էլԵրևանում և ողջ հանրապետությունով մեկ արցախափրկչական հերթական ակցիան էր ծավալվում՝ «Հայաքվե» տրաֆարետի ներքո։ Եվ սա այն օրերին, երբ Արցախը տոտալ բլոկադայի էր ենթարկվել, ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ նիստ էր հրավիրել և դիվանագիտական կորպուսի պոտենցիալն ուղղել էր միջանցքի՝ ժամ առաջ ապաշրջափակմանը։
Այս «անշառ», պսևդոհայրենասիրական ակցիաների իրական նպատակը եղել է ևկա ՀՀ իշխանության հրաժարականին հասնելը, և այդ նպատակին հասնելու համար, հիշեցնենք, Արցախում սեպտեմբերյան ագրեսիայից հետո ընդհուպ կոմիտե էր ձևավորվել՝ Վազգեն Մանուկյանի առաջարկով ևմասնակցությամբ։ Բայց ինչպես ՀՓՇ-ն ու «Դիմադրություն» շարժումը, այնպես էլ Կոմիտեն «ընկան», և այժմ, փաստորեն, ընդդիմության նախատոնական ակտիվությունը հազիվ հերիքում է ուսանողական միությունների միջոցով «պաստառ» ակցիաներ իրականացնելու համար։
Հ.Գ. Հարկ է նկատել, որ խնդրո առարկա պաստառում անգամ ՀՅԴ-ն չէր կարողացել զերծ մնալ մանրախնդրությունից, Արցախի նախագահների հերթագայության մեջ անգամ դիմելով կեղծիքի. Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից հետո պատկերված է ոչ թե Արայիկ Հարությունյանը, որի հրաժարականը հայաստանյան ընդդիմությունը համարում էր Արցախի փրկության և «նոր էպոպեայի» երաշխիք, այլ՝ սեպտեմբերյան ագրեսիայից կարճ ժամանակ առաջ ԱԺ նախագահ ընտրված Դավիթ Իշխանյանը։
Արայիկ Հարությունյանը հաջորդում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի նշանակվելուց շաբաթներ անց էլ, հիշեցնենք, տեղի ունեցավ Լաչինի միջանցքի փակումը։ Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ-ն ԱրայիկՀարությունյանին ԱՀ նախագահ չիճանաչում, այլապես կպահպաներ ժամանակագրական կանոնն ու վերջինիս կդասեր Բակո Սահակյանից հետո։
