Ադրբեջшնпւմ պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներից մի քանիսը ստացել են Հայաստանից իրենց ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված ԼՂ նախկին պաշտոնյաներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը:

Վերջինս պարզաբանել է, որ խոսքը ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի  և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է:

«Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կալանավորներին հանձնել են Հայաստանից նրանց ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը:

Կիսվել սոց․ ցանցերում