Երևանցուն ոչ թե ձևը, այլ բովանդակությունն է հետաքրքրում. Գրիգորյանը՝ մեկ անձից գնումների մասին

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ մեկ անձից կատարվող գնումներին, արձագանքելով ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի դիտարկամնը, թե մեկ անձից գնումների արատավոր պրակտիկան կվերացնեն, թե չէ:

Գրիգորյանը նկատեց՝ եթե իրապես ձեր նպատակը գնումների արդյունավետությունը գնահատելն է, ձևի վրա այդքան ֆիքսվելը այդքան էլ արդյունավետ չի:

«Կան դեպքեր, որ կոնկրետ անձինք պետք է բացատրություն տան, թե ինչու մեկ անձով գնումներ չեն կատարել համայնքի խնդիրը լուծելու համար»,- ասաց նա հավելելով. «Նախկինում ունեցել ենք դեպքեր, որ քննադատությունից վախենալու պատճառով մեկ անձից ավտոբուսի պահեստամասեր ձեռք չեն բերվել, չնայած՝ օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է: Իմ հորդորն է ձեզ, էդ մեկ անձից գնումները, որպես երևույթ, այդքան մի դեմոնիզացրեք, և հարցին եկեք ավելի բովանդակային նայեք:  Երևանցուն առաջին հերթին ձևը չի հետաքրքրում, բովանդակությունն է հետաքրքրում»:

Կիսվել սոց․ ցանցերում