Եկել եք էստեղ ու թալանի դեմ պայքարող եք ուզում խաղալ. չի անցնելու. Միքայել Խաչատրյանը՝ «Մայր Հայաստան»-ի անդամներին

«Հարգելի «Մայր Հայաստան»-ի բոլոր անդամներ՝ ի դեմս տիկին Հայրապետյանի, երևանցին բազմաթիվ տարիներ տեսել է, թե ով է իրականում իրեն թալանում, և ովքեր են թալանի դեմ պայքարողները: Եվ էսօր եկել եք էստեղ ու թալանի դեմ պայքարող եք ուզում խաղալ. դա երբեք չի անցնելու»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվող նախագիծը էականորեն կբեռնաթափի քաղաքը:

«Եվ վերջինը. չփորձեք այսուհետ ՀՀ ընտրված վարչապետին դիմել անհարգալից. սա ասում եմ առաջին ու վերջին անգամ, հարգելի «Մայր Հայաստան»-ի անդամներ»,- ընդգծեց Միքայել Խաչատրյանը:

Կիսվել սոց․ ցանցերում