Մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat․ Առողջապահության նախարարություն

CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում:

ԱՀԿ տվյալներով` ՃՏՊ-ները․

– 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են:
– 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդը:

ԱՀԿ ուսումնասիրություններով` CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում`

– մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով,
– ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով,
– անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավել հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:

ՀԻՇԵ՛Ք. ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել`

– մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat,
– 7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտիներ:

Կիսվել սոց․ ցանցերում