Դիտում ՝ 15 386
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Խորոնք գյուղի, Նալբանդյան գյուղի 𝟒-րդ պողոտա 𝟏 հասցեներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 𝟕/𝟐, ք․ Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արմավիրի և Կոտայքի մարզերի բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Դեկտեմբերի 𝟐𝟔-ին Արմավիրի մարզի վերոնշյալ հասցեների բենզալցակայաններն ապամոնտաժվել են, իսկ Կոտայքի մարզի 𝟐 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է։
Մանրամասները՝
