Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ:
Նպատակն է եղել տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին:
Շրջայցին հաջորդել է տոնական համերգը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնի էթնո երաժշտախմբի սաների մասնակցությամբ:
«Ճախրուկների» հետ կատարումներով են հանդես եկել նաև տուն-ինտերնատի շահառուները:
