ՆԱՏՕ-ն զգոնություն է պահպանում. Ստոլտենբերգը՝ Լեհաստանում տեղի ունեցած հгթիռшյին միջադեպի մասին

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանից Լեհաստանի տարածքը հատած անհայտ օբյեկտի հետ կապված իրավիճակին: Դաշինքը զգոնություն է պահպանում:

Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն լիովին համերաշխ է դաշինքի մեր արժեքավոր անդամ Լեհաստանի հետ, վերահսկում է իրավիճակը։ Մենք կապի մեջ կլինենք, քանի դեռ բոլոր փաստերը կհաստատվեն։ ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի օդային տարածք էր մտել չճանաչված օբյեկտ: Այն հատել էր Ուկրաինայի սահմանն, այնուհետ անհետացել ռադարներից:

Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքը խախտել է ռուսական հրթիռը։

Կիսվել սոց․ ցանցերում