Հայտնի է դարձել 100 միլիարդ դոլար կարողությամբ առաջին կինը

L’Oreal կոսմետիկ ընկերության հիմնադրի թոռնուհին՝ 70-ամյա Ֆրանսուա Բետանկուր Մայերսը, դարձել է աշխարհում առաջին կինը, ում կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։ Հինգշաբթի օրը այն հասել է 100,2 միլիարդ դոլարի՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների:

Մայերսի կարողության աճին նպաստել են 1909 թվականին հիմնադրված L’Oreal-ի բաժնետոմսերի ռեկորդային բարձր գները, ձեռնարկության արժեքը գնահատվում է 268 միլիարդ դոլար։ Ժառանգորդուհին զբաղեցնում է ընկերության փոխնախագահի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տիրապետում է բաժնետոմսերի 35 տոկոսին։ Վերջին երեք տարիների ընթացքում Forbes ամսագիրը նրան երեք անգամ ճանաչել է աշխարհի ամենահարուստ կին։

Կիսվել սոց․ ցանցերում