«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը:
Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Մաքսիմենկոն երևանյան ակումբի կազմում 24 հանդիպման է մասնակցել` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և մաղթել հաջողություն կարիերայում։
