Առնվազն 57 մարդ զոհվել է հզոր երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել Ճապոնիայում Նոր տարվա առաջին օրը, տեղեկացրել է Kyodo լրատվական գործակալությունը։
Իրավիճակն աղետալի է. տների մոտ 90 տոկոսը Նոտո թերակղզում լիովին կամ գրեթե լիովին փլուզվել է։
Նշենք, որ երկրում հունվարի 1-ին տեղի է ունեցել տարբեր ուժգնության ավելի քան 30 երկրաշարժ, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 7.6։
