Ֆինլանդիայում օդի անոմալ ցածր ջերմաստիճան է գրանցվել

ինլանդիայում այս ձմռանը ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել՝ մինուս 42,1 աստիճան: Այս մասին հայտնում է STT գործակալությունը՝ Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտին հղումով։

Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտը հայտնում է, որ այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Լապլանդիայում:

Հաղորդվում է նաև, որ Ֆինլանդիայում սաստիկ սառնամանիքների պատճառով արդեն երրորդ օրն անընդմեջ հետաձգվում են էլեկտրական և միջքաղաքային գնացքները։ Հետաձգման ժամանակը տատանվում է 30 րոպեից մինչև երեք ժամ:

Հունվարի առաջին օրերին անոմալ ցուրտը պահպանվում է ոչ միայն Ֆինլանդիայում, այլև Ռուսաստանի մի շարք շրջաններում։ Օրինակ՝ Մոսկվայում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 7-12 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում