Հունվարի 1-ից Ճապոնիայում ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել

Ավելի քան 800 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավա պրեֆեկտուրայի մոտ, հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո, հայտնել է երկրի օդերևութաբանական ծառայությունը:

2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում ժամը 16։06-ից տեղի են ունեցել մի շարք ուժեղ երկրաշարժեր: Ամենաուժեղ երկրաշարժը եղել է 7,6 մագնիտուդով, որի օջախը «մակերեսին չափազանց մոտ է»։

Երկրաշարժերը ստիպեցին ցունամիի նախազգուշացում հայտարարել երկրի ամբողջ արևմտյան ափի համար՝ հյուսիսից հարավ, իսկ հետո 2011 թվականից ի վեր առաջին անգամ ցունամիի նախազգուշացում՝ Իշիկավա պրեֆեկտուրայի տարածքում: Ատոմակայանում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։

Կիսվել սոց․ ցանցերում