«Սուտ դուրս եկավ»․ Քոչարյանի աջակից լրագրողը հերքում է ռուսական ՀԸ եթերով իր արած հայտարարությունը՝ ընդդիմության ցույցերի ժամանակ Կառավարության շենքում ամերիկացի դեսանտայինների մասին

Ռոբերտ Քոչարյանի աջակից, լրագրող Գևորգ Խաչատուրյանը հերքում է իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը։

Վերջինս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին ռուսական NTV հեռուստաընկերության «Իմ ճիշտը» հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե այդ օրերին հայաստանյան ընդդիմության կազմակերպած ցույցերի ընթացքում ՀՀ կառավարության շենքում տեղակայված են եղել ամերիկացի դեսանտայիններ։ Խաչատուրյանը ներողություն է խնդրում իր հետևորդներից և ասում, որ տեղեկությունը կեղծ է եղել։

«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ապատեղեկատվություն էր։ Աղբյուրը, որը ինձ փոխանցել էր տեղեկությունը, սուտ դուրս եկավ, որի կապակցությամբ ներողություն եմ խնդրում իմ բազմաթիվ հետևորդներից և ընթերցողներից»,- ասում է Խաչատուրյանը։

Կիսվել սոց․ ցանցերում