Իսկ ԱՄՆ-ում հայկական հարյուրամյա լոբբին մի քսան տարի է՝ կոնգրեսական Մենենդեսի մակարդակից այն կողմ չի անցնում

Վահրամ Աթանեսյանը գրում է․

Հիմա եկեք ծուռ նստեք եւ շիտակ խոսենք: Ինչպե՞ս եղավ, որ միայն 2011թ. ԱՄՆ գործուղված Անար Մամեդովին, նա Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է, հաջողվեց 2015թ. գործարք կնքել Դոնալդ Թրամփի շինարարական ընկերության հետ, մեկուկես միլիոն դոլարի մաքուր շահույթ ապահովող ծրագիր իրականացնել Բաքվում: Ուշադրություն. Թրամփի նախագահ ընտրվելու տարում՝ 2016 թ.-ին Ադրբեջանը քառօրյա, նրա լիազորությունների վերջին ամիսներին՝ 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերին՝ քառասունչորսօրյա պատերազմ է վարել: Իսկ ԱՄՆ-ում հայկական հարյուրամյա լոբբին մի քսան տարի է՝ կոնգրեսական Մենենդեսի մակարդակից այն կողմ չի անցնում, արդյունքն էլ առավելագույնը սուտի հայտարարություն է: Թե բա՝ թելեթոն ենք անում, որ գալ տարի Արցախում Սուրբ Ծնունդ նշենք: Կլինի՞՝ բոլորով մաքրվեք, ցրվեք ձեր տներով:

 

Կիսվել սոց․ ցանցերում