«Գազպրոմ Արմենիան» հորդորում է քաղաքացիներին պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները։
Ընկերությունը ներկայացնում է, թե ինչ պետք է անել՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։
«Գազպրոմ Արմենիա»-ն ընդգծում է, որ անվտանգության համակարգերը կարևորագույն նշանակություն, կանխարգելիչ դերակատարություն ունեն հատկապես բազմաբնակարան շենքերի համար, քանի որ անջատելով համակարգը էլեկտրական սնուցումից ձեր բնակարանում, դուք վտանգում եք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր հարևանների կյանքն, առողջությունը և գույքը:
