«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ընկերության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։
Նշվում է, որ Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ում։ Գործարար կառավարման մագիստրոս է, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
