Հունվարի 6-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։
Աղբյուրը՝
https://www.facebook.com/ambassadearmenie/posts/393605913189601?ref=embed_post
