«Խելագարվել է». Կիրկորովը նետ ու աղեղով հետապնդել է երեխաներին

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Հունաստանում հանգստանալիս ցուցաբերում է հայրական գերազանց հմտություններ։ Դատելով աստղի սոցցանցերից՝ նա ամբողջ օրը միայն զվարճացնում է որդուն՝ Մարտինին եւ դստերը՝ Ալլա Վիկտորյային, գրում է utro.ru-ն։

Այսպիսով, 56-ամյա արտիստը որոշել է որսորդի դերում լինել երեխաների հետ խաղում։ Նա վերցրել է խաղալիք նետն ու աղեղը եւ սկսել է վազել երեխաների հետեւից ամբողջ վիլլայի տարածքով մեկ:

Մարտինը փախել է հորից՝ բղավելով, որ նա «խելագարվել է», իսկ Ալլա-Վիկտորյան թաքնվել է պահարանում։ Երգիչն այդ ժամանակ շրջել է վիլլայով՝ փնտրելով «զոհերին» ու սպառնալից մռնչալով։

Ի վերջո, նա դեռ կարողացել է երեխաներին քշել մի սենյակ, որտեղ երեքով սկսել են բարձեր նետել միմյանց վրա։ Աստղը խոստովանել է, որ իր կյանքում հիմնական արժեքը համարում է Մարտինին ու Ալլա Վիկտորյային։

Որպես սիրող հայր՝ Կիրկորովը պատրաստ է ամեն ինչի հանուն երեխաների

Կիսվել սոց․ ցանցերում