Երկար տարիներ թենիս եմ պարապել, բայց այգին պետք է լիներ այգի․ Ավինյանը՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման մասին

Օղակաձև այգու 4-րդ հատվածը կվերակառուցվի։

Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նրա խոսքով՝ այդ տարածքը կառուցապատված է խառը, և նախագծով առաջարկվում է այգին վերականգնել.

«Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա երբ նայում ենք, օղակաձև այգու տրամաբանությամբ թենիսի կորտեր չպետք է լինեին, ու այգին պետք է լիներ այգի։ Հետևաբար, հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին, երևանցիներին»,- ասաց նա։

Վերջինս հանձնարարեց ավելի արագացնել Կառավարության որոշման նախագծի պատրաստումը։

Կիսվել սոց․ ցանցերում