Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորւթյունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։
Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
«Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում».- ասված է ՍԴ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Արաիկ Թունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թվականի դեկտեմբերի 26-ին:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2024-ի հունվարի 4-ին ստորագրել էր ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
