Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Գավառի տներից մեկի բակում կայանված Chevrolet-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծրունի եղբայրներ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող կիսակառույց շինության տարածքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Հովհաննես Գսպեյանին պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենան:

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկ Հովիկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Նաիրի Կարապետյանը:

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բանի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհն առաջացել:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/08/1253376

Կիսվել սոց․ ցանցերում