Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում տվեց, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հանգուցյալ հոր՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի հողամասից գողացել են բետոնե չորս պանել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, իրականացրել համապատասխան գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզները նույն օրը պարզել են, որ պանելները գողացել է Գայ գյուղի 68-ամյա բնակիչը:
Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ էլ խոստովանել է արարքը:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
