2023 թվականի նոյեմբերի կեսից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը սիգի որսն արգելված է։ Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները Սևանա լճում կշարունակվեն մինչև 2024 թվականի հունվարի 20-ը։
Իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ տեսակի ձուկ, Սևանա լճից հանվել է 181 ձկնորսական ցանց, 13 խեցգետնաորսիչ, 20 միավոր լողամիջոց։
Այս մասին այօր հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը՝ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
