Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը․ կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում