Մեկնարկում են շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները

Հունվարի 12-ից 21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնությունները:
Հայաստանի չեմպիոնները 2024 թվականին Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղալու իրավունք կստանան:

Առաջին խաղը կմեկնարկի հունվարի 12-ին: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են՝

Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Ռոբերտ Փիլիպոսյան, Էրիկ Չաքրյան, Դավիթ Տիրատուրյան:

Կանանց առաջնությանը մասնակցում են՝
Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան, Պոլինա Կոբակ, Մարիամ Ավետիսյան, Արփինե Գրիգորյան, Աննա Խաչատրյան, Միլենա Գասպարյան, Մարիամ Խաչատրյան, Մելինե Հարությունյան, Ալվարդ Ստեփանյան:

Կիսվել սոց․ ցանցերում