Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ ղեկավար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ ղեկավարի պաշտոնից:
Նոյեմբերի 30-ի կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։
