Կարող է շաբաթը մեկ էլ կես կիլո ոսկի պրեմիա տան, զգոն եղեք. ինչի մասին է զգուշացնում Սամվել Մարտիրոսյանը

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր խաբեության մասին է զգուշացնում:

«Մի հատ նոր խաբեություն կա։ Առաջարկում են օրը 20 րոպե աշխատել ու վաստկել 100 հազարից մեկ միլիոն դրամ։

Մտածեցի, որ էնքան ակնհայտ բան ա, որ անդրադառնալու իմաստ էլ չկա։

Բայց որ մի հիսուն հոգի գրեց, հարցնում են, թե բա, կարող ա իրական ա, որոշեցի գրել։ Իհարկե իրական ա։ Պարզապես զգուշացնեմ, որ կարող ա շաբաթը մեկ էլ կես կիլո ոսկի պրեմիա տան։ Զգոն եղեք»,- ասված է գրառման մեջ։

 

https://www.facebook.com/samvel/posts/10161146633393781?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում